10 տարվա պայմանագիր՝ Մեսսիին. Մանչեսթեր Սիթին գործի է անցնում

10 տարվա պայմանագիր՝ Մեսսիին. Մանչեսթեր Սիթին գործի է անցնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am«Մանչեսթեր Սիթին» շարունակում է պայքարել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին տրանսֆերը ձեռք բերելու համար:

Тhe Times-ի հաղորդմամբ, «քաղաքաբնակները» պատրաստվում են 10 տարվա պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստին: Պայմանագրի համաձայն, Մեսսին մի քանի տարի կխաղա «Սիթիում», իսկ հետո արդեն հանդես կգա «Սիթիի» սեփականատերերին պատկանող այլ ակումբներից մեկում, օրինակ՝ ավստրալական «Մելբուրն Սիթիում» կամ «Նյու-Յորք Սիթիում»: 10 տարվա այդ պայմանագրում ներառված կլինի նաև Մեսսիի՝ «Սիթիի» սեփականատերերին պատկանող ընկերության համաշխարհային դեսպանի աշխատանքը:

«Բարսելոնայի» հետ գործող Մեսսիի պայմանագիրը ավարտվելու է 2021թ-ի հունիսին: Ակումբում լսել չեն ուզում Մեսսիի հեռանալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում