Եթե որեւէ մեկը կապացուցի, որ Գագիկ Ծառուկյանը գերմանացի գործարարին չի քցել,արժանի է Նոբելյան մրցանակի

 Վարչապետի օգնական Միհրան  Հակոբյանը  ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևյալ գրառումն է կատարել.

«Այն, որ ծիծաղը օգտակար է առողջությանը, դա վաղուց հայտնի փաստ է։ Սակայն, վերջերս ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ խիստ շոգի պայմաններում անզուսպ ծիծաղը կարող է սրտի հետ կապված խնդիրներ առաջացնել։ Այնպես որ, խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք։
Եթե որեւէ մեկը կապացուցի, որ Գագիկ Ծառուկյանը գերմանացի գործարարին չի քցել, և այդ ամենը տեղի է ունեցել առանց Ծառուկյանի գիտության՝ ապա ապացուցողին արժե առաջադրել Նոբելյան մրցանակի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում