Բարսելոնայի նախագահ դառնալն իմ երազանքն է. վստահ չեմ, որ այն իրականություն կդառնա. Պիկե

Բարսելոնայի նախագահ դառնալն իմ երազանքն է. վստահ չեմ, որ այն իրականություն կդառնա. Պիկե

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ակումբի նախագահ դառնալու իր երազանքի մասին, տեղեկացնում է Marca-ն:

«Առաջիկա ընտրություններին չեմ մասնակցի, քանի որ դեռ գործող ֆուտբոլիստ եմ, բայց ունեմ նման երազանք:

Ամբողջ սրտով սիրում եմ այս ակումբը և ցանկանում եմ զարգացնել այն:

Այդուհանդերձ, վստահ չեմ, որ իմ այս երազանքը մի օր իրականություն կդառնա»,-ասել է Պիկեն:

Հիշեցնենք, որ Պիկեն այժմ ծնկի վնասվածք ունի և մոտ 4 ամսով դուրս է մնացել շարքից:

Հավելենք, որ կատալոնական ակումբի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2021 թվականին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում