Ռոնալդուի եղբայրը կասկածվում է խարդախության մեջ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եղբայրը՝ Ուգու Ավեյրուն, կասկածվում է մարզաշապիկների վաճառքի հետ կապված խարդախության մեջ։ Այս մասին հաղորդում է են La Stampa ու La Repubblica թերթերը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռոնալդուին պատկանող ու Ավեյրուի կողմից կառավարվող Mussara ընկերությունը, թուրինյան Pegaso ընկերությունից CR7Museu լոգոտիպով մարզաշապիկների խմբաքանակ է պատվիրել։ Խմբաքանակը գնահատվել է 500 հազար եվրո։ Դրանից հետո Mussara-ն հայտնել է, որ արտադրություն սկսելու թույլտվություն չի տվել ու պահանջել է, որ ողջ արտադրանքը տան իրենց՝ հատը 4 եվրո արժեքով, որպեսզի իրենք տնօրինեն դրանք։
Pegaso-ի աշխատակիցները պնդում են, որ այդ մարզաշապիկները տեսել են Կրիշտիանու Ռոնալդուի թանգարանում․ դրանք վաճառվելիս են եղել 40 եվրոյով։ Թուրինյան ընկերությունը դատի է տվել Mussara-ին, իսկ Ավեյրուի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում