Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ՌՊԼ- ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին:
«ՌՊԼ-ում արտասահմանցի խաղացողների սահմանափակումները փոխելուց հետո այժմ ՌՊԼ-ից Հայաստանի հավաքական են կանչվում չորս խաղացողներ՝ ես, Արշակ Կորյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Վարազդատ Հարոյանը: Թիմն ընդունեց նաև այլ նոր խաղացողների, նոր մարզչի:
Ես ոչինչ չեմ ասում Հենրիխ Մխիթարյանի մասին, կա նաև Սարգիս Ադամյանը՝ «Հոֆենհայմից»: Երբ տեղ հասա, տեսա, որ թիմում կան հմուտ տղաներ, ու ես հասկացա, որ մեր խմբում կարող ենք հաղթել բոլոր մրցակիցներին, տղաներն էլ այս վերաբերմունքն ունեին: Ինչ վերաբերում է նոյեմբերյան հանդիպումներին, ապա միայն կարող եմ ասել, որ տղաները հոյակապ են: Տղաները ցույց տվեցին բնավորություն, ոգի, և ես աներևակայելի շատ ուրախ եմ մեր թիմի համար: Դա ուրախություն էր մեր ժողովրդի համար այսպիսի դժվարին պահին: Մենք բարձրացել ենք B լիգա, և մեր ուժերը ստուգելու հնարավորություն կա շատ ավելի լուրջ թիմերի հետ խաղալու:
Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, ես այնտեղ եմ ծնվել, բայց Ռուսաստանը նույնպես համարում եմ իմ մեծ հայրենիքը, իմ կյանքի բոլոր 28 տարիներն այստեղ եմ անցկացրել: Ես նաև պարտական եմ Ռուսաստանին այն ամենի համար, ինչին հասել եմ, սա ինձ համար օտար երկիր չէ: Ռուսաստանի հավաքականից զա՞նգ ստացել եմ․ այն ժամանակ հնարավոր էր ինչ-որ բան քննարկել, բայց հրավեր չեղավ: Ինձ կանչեցին Հայաստանի հավաքական, որոշեցի խաղալ այնտեղ»,- ասել է Բայրամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում