Զլատանը ապաքինվել է վնասվածքից
14/12/2020 13:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Ա Սերիայի 12-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղին :
Հիշեցնենք, որ 39-ամյա շվեդ ֆուտբոլիստը ազդրի խնդիրներ ուներ: Վերջին անգամ Զլատանը խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 22-ին՝ «Նապոլիի» հետ հանդիպմանը:
«Ջենոա»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում