Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից զոհվել է ժամկետային զինծառայող

Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից զոհվել է ժամկետային զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում