Մենք քնած էինք, բայց մեզ արթնացրին

Հաղթանակ հաղթանակի հետևից.

Հայեր ջան հաղթում ենք, այսօր 82 համարի երթուղայինի վարորդը հայտարարեց, որ տեղափոխում է 100 դրամով:
Ժողովուրդն էլ էր միահամաուռ և տրամադրված 100 դրամ վճարել:
Երեկ դատարկ էր երթևեկել, անվճար տեղափոխող մեքենաները բոլոր պոտենցյալ ուղևորներին տարել էին:) Հետո էլ տանը համակարգչով տեսել էր ինչպես են ավտոբուսներից մարդիկ իջնում, երբ վարորդը հրաժարվում է 100 դրամով տեղափոխել:

Ինքն էլ ընտիր մարդ էր և մեր նման դեմ է թանկացմանը:

Շարունակենք մեր պայքարը, վարորդների հետ չենք վիճում, նրանք էլ մեզ պես մարդիկ են, ուղղակի վճարում ենք 100 դրամ և նրանց ներգրավում մեր պայքարին:

Մենք քնած էինք, բայց մեզ արթնացրին, հիմա էլ քնել չկա:

Հ.Գ. Տղերքը կհասկանան հիմա ինչ անել կա:)))

 

Արման ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Facebook սոցիալական ցանց

Հետևեք մեզ նաև Telegram-ում