Պաշտոնական. Իկեր Կասիլյասը վերադարձավ Ռեալ. նա կզբաղեցնի ակումբի հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը վերադարձավ «արքայական» ակումբ:
Իսպանացի նախկին դարպասապահը կզբաղեցնի ակումբի հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը: Այս մասին ասված է ակումբի պաշտոնական կայքում տարածած հաղորդագրության մեջ:
Իկեր Կասիլյասը «Ռեալում» անցկացրած 25 տարիների ընթացքում 19 տիտղոս է նվաճել՝ 3 անգամ Չեմպիոնների լիգայում, 3 անգամ աշխարհի ակումբային առաջնությունում, 2 անգամ Եվրոպայի սուպերգավաթում, 5 անգամ Լա լիգայում. 2 անգամ Իսպանիայի գավաթում, 4 անգամ Իսպանիայի սուպերգավաթում: «Պորտուի» հետ Կասիլյասը 2 անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունում, մեկական անգամ երկրի գավաթում ու սուպերգավաթում:
Իսպանիայի հավաքականում Կասիլյասը 167 հանդիպում է անցկացրել, 2010 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Նա նաև մեկ անգամ դարձել է Մ-20 Աշխարհի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում