Վերջերս Գորիս-Տեղ ճանապարհին թուրքերը կանգնեցրել են ավտոմեքենան, հետևից կրակել. Գորիսի հոգևոր հովիվ (տեսանյութ)

Վերջերս Գորիս-Տեղ ճանապարհին թուրքերը կանգնեցրել են ավտոմեքենան, հետևից կրակել. Գորիսի հոգևոր հովիվ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր թուրքը նորից բերել «Գրադը» դրել է Գորիսի, Կապանի գլխին, իսկ Բաքվից էլ հայտարարում է, թե Սյունիքը իմն է, սա ինչպե՞ս կարող ենք ընկալել, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը:

Նա նշեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն արդար ընտրությամբ է դարձել քաղաքապետ և Արցախյան պատերազմի սկսվելուց ի վեր դիրքերում է եղել:

«Ես այստեղ եմ` որպես Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ կանգնելու մի մարդու կողքը, ում սիրտը ցավում է Սյունիքի համար և իմ անելիքը սա է»,– ասաց նա և նշեց, որ քաղաքացիները եկել են իրենց տունը պաշտպանելու:

«Մի քանի օր առաջ երեկոյան 9-10-ի կողմերը, Խնձորեսկ-Տեղ ճանապարհահատվածը որտեղից թուրքը 200 մետր վերև է, թուրքը իջել է մեր ճանապարհ, կանգնեցրել է մեր մեքենան և հետևից կրակել են այդ մեքենայի վրա: Որոտան գյուղի մեջ է թուրքը այս պահի դրությամբ»,- ասաց նա և նշեց, որ Տեղ համայնքի ղեկավարն է դա իրեն պատմել:

Ահարոն քահանա Մելքումյանը նաև նշեց, որ Գորիսում այսօր արդեն անվտանգ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում