Զիդան. Ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ չափազանց բարդ խաղ էր
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Armsport.am: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Գրանադայի» դեմ Լա լիգայի 15-րդ տուրի խաղից հետո (2-0) կիսվել է տպավորություններով:
«Չափազանց բարդ խաղ էր: Նրանք շատ բարձր էին պրեսինգի դիմում: Առաջին կեսը դժվար էր, երկրորդ կեսը ավելի դժվար էր: Ես իսկապես ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ այսպիսի խաղերը հեշտ չեն: Մենք արժանի էինք հաղթանակին երկրորդ կեսում ցուցադրած խաղով:
Խաղացողները շարունակում են աշխատել ու պատրաստվել յուրաքանչյուր խաղի: Դա այն է, ինչ նրանք պետք է անեն: Մենք նաև պարտություններ ենք կրելու, քանի որ դա անխուսափելի է ֆուտբոլում: Ես ուրախ եմ իմ խաղացողների համար, քանի որ նրանք ճիշտ են արձագանքում քննադատությանը»,- Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն:
Զիդանը նաև խոսել է Էդեր Ազարի մասին՝ ասելով, որ իր կարծիքով՝ սա այն խաղը չէր, որտեղ պետք էր որ բելգիացին խաղա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում