«Բնության տարվա լուսանկարիչ 2020»․ մրցույթի լավագույն լուսանկարները՝ The Guardian-ի ֆոտոշարքում
24/12/2020 19:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Բնության տարվա լուսանկարիչ»-ը (Photographer of the Year) հայտնի ֆոտոմրցույթ է, որը տոնում է բնության գեղեցկությունն ու ներկայացնում բնության թեմայով՝ մեկը մյուսից տպավորիչ լուսանկարներ՝ արված մոլորակի ամենատարբեր անկյուններում:
2020 թվականի դեկտեմբերի 13-14-ին Նիդերլանդներում կայացել է ամենամյա Nature Talks լուսանկարչական փառատոնը, որի ժամանակ հայտարարվել են մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների անունները, գրում է The Guardian-ը։
Այս տարի հաղթող է ճանաչվել իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Մարչեջանին։
«Յուրայի շրջան» անունով լուսանկարն արվել է Քենիայի Նակուրու ազգային պարկում և պատկերում է միայնակ ընձուղտին։
Ստորև ներկայացնում ենք մրցույթի մյուս լավագույն կադրերը.
Հետևեք մեզ նաև Telegram-ում