Ուրարտու 2-ն ընկերական խաղեր կանցկացնի
11/01/2021 15:33
![Ուրարտու 2-ն ընկերական խաղեր կանցկացնի](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/b0cf6ee97995165b5d6a8023f588bcab.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Հունվարի 10-ին ամանորյա արձակուրդից հետո վերադարձել և ամբողջական կազմով տարվա առաջին մարզումն է անցկացրել «Ուրարտու-2»-ը։ Թիմից մի շարք ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, փոխարենը «Ուրարտու-2»-ին միացել են ֆուտբոլիստներ ակադեմիայի ավագ տարիքի թիմերից։
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, արդեն ստուգողական երկու հանդիպման պայմանավորվածություն կա։ Հունվարի 21-ին «Ուրարտու-2»-ն ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ հունվարի 28-ին` Երևանի «Փյունիկի» հետ։
Ստուգողական հանդիպումների ժամերի ու վայրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում