«Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը»
12/01/2021 19:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունվարի 14-ին, ժամը՝ 18:00-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի այս տարվա առաջին համերգային ծրագիրը նվիրվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և հայ երաժիշտների լավագույն բարեկամ, մշակութասեր և ազգասեր Ռուբեն Բաբայանի հիշատակին:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Նարեկ Հախնազարյանը /թավջութակ/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/, Մաքսիմ Նովիկովը /ալտ/, Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/: Համերգը կվարի Նարինե Ավետիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում