Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին
14/01/2021 16:38
![Իրանցի կարատեիստն իր ոսկե մեդալը նվիրել է Արցախում զոհված Արթուր Սուքիասյանի ընտանիքին](https://times.am/v3/wp-content/uploads/2021/01/6fadc61c47a7500d2549902d68fb00c4.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: 2017 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում անցկացված Կյոկուշին կարատեի Հայաստանի 12-րդ բաց առաջնությանը ոսկե մեդալ նվաճած իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը որոշել է իր ոսկե մեդալը, որպես հարգանքի տուրք, նվիրել 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայազգի մարզիկ Արթուր Սուքիասյանի ընտանիքին։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ, Արթուր Սուքիասյանը և Ահմադ Բաղերիփուրը միասին հանդես են եկել մի շարք առաջնություններում և ունեցել բարեկամական հարաբերություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում