Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը
Նմանատիպ
Հաճախ թերահավատներն ասում են, որ Աստված գոյություն չունի, քանի որ մեզ հետ չի պահել մեղքերից: Մեղքի զգացումը սակայն ենթադրում է հավատք Աստծո նկատմամաբ: Իրականությունն այն է, որ մարդիկ թերագնահատում են մեղքի դերը քրիստոնեության մեջ՝ այն անձնականացնելով: Սակայն, մարդկային պատմության շրջադարձային իրադարձությունները տեղի են ունեցել՝ հաջորդելով մեղքին, մեղքի հաղթահարմամբ. Քրիստոսի մարդեղությունը, Նրա քավչարար մահն ու հարությունը, որը մարդու համար բացեց նոր կյանքի մուտքը, ցույց տվեց դեպի ճշմարիտ կեցություն տանող փրկության ճանապարհը։ Մարդն իր կամքով է ընկնում մեղքերի մեջ, բայց առանց Աստծո չի կարող դրանցից դուրս գալ: Այնուամենայնիվ, եթե մեղավոր եք եղել որոշակի հարցերում, ապա հարկավոր է ներողություն խնդրել այն մարդուց, որի հանդեպ սխալ ենք եղել։ Դա լավագույն ճանապարհն է հոգին հանդարտեցնելու և նորից խաղաղություն գտնելու համար։ Մարդը չի կարող ապրել խաղաղ, քանի դեռ կան տանջող մտքեր։
Մեղանչական են բոլորը: Մարդը միշտ ընտրում է նպատակին հասնելու հեշտ ճանապարհ՝ անտեսելով մի շարք կարևոր արժեքներ: Այս կերպ մարդը անտեսում է նաև իր մեջ բնակվող Աստծուն: Չէ որ Աստված հոգի է և բնակվում է մարդու հոգում, և եթե միտքը հակվում է չարիքին, ապա դրանով իսկ հեռանում է Աստծուց։
Այս ամենի ելքը ամբողջ հոգով զղջումն է և ապաշխարությունը: Միաժամանակ առաքինությամբ ապրելը կարող է մեզ հետ պահել նման մեղքերից:
Մարդն իր միտքը, խոսքն ու գործը համապատասխանեցնում է թե՛ բանականությանը, թե՛ աստվածային պատվիրաններին ու քրիստոնեության բարոյական սկզբունքներին: Մեղքը առաքինության հակադրությունն է, այսինքն՝ մարդը, մեղք գործելով, անտեսում, խախտում, չի կատարում ու մերժում է թե՛ աստվածային պատվիրաններն ու օրենքները, թե՛ բարոյականության համընդհանուր կանոնները։ Առաքինությունը մարդուն մերձեցնում է Աստծուն, իսկ մեղքը՝ հեռացնում։
Փորձենք ապրել այնպես, որ արժանի լինենք Աստծո ողորմածությանը:
Աղբյուր՝ Qahana.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում