Եգիպտոսը հայտարարում է Կահիրեի մոտակայքում նոր խոշոր հնագիտական գտածոների մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Եգիպտոսի իշխանությունները նոր գտածոներ են հայտնաբերել Կահիրեից հարավ գտնվող Սակկարայի տարածքի խոշոր նեկրոպոլում: The Guardian-ը, հղում անելով հնությունների նախարարությանը, գրում է, որ հնագիտական գտածոները ներառում են հնագույն թաղման տաճար և ավելի քան 50 սարկոֆագ:
Փայտե սարկոֆագերը վերաբերում են Նոր Թագավորության ժամանակաշրջանին՝ Մ.թ.ա. 16-րդ և 11-րդ դարերին, դրանք հայտնաբերվել են 10-12 մ խորության վրա:
interfax.ru-ի հաղորդմամբ, եգիպտագետ Զախի Հավասն ասել է, որ թաղման տաճարը նվիրված է Տետի փարավոնի կնոջ՝ Նեյթ թագուհուն: Գտածոները հայտնաբերվել են այն բուրգի մոտ, որտեղ թաղված է փարավոն Տետին՝ վեցերորդ դինաստիայի առաջին կառավարիչը:
3000 տարի առաջ Կահիրեից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սակկարան օգտագործվում էր թաղումների համար և հանդիսանում էր Հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի գլխավոր նեկրոպոլիսը: Այժմ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում