Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Երուսաղեմի Հայոց պատրիարքին
Նմանատիպ
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին որպես Երուսաղեմի Հայոց պատրիարք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը’ վկայակոչելով Սրբոց Հակոբյանց միաբանության պաշտոնական կայքը, հուլիսի 23-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հրավերով Հայոց պատրիարքը, Սևան արքե պիսկոպոս Ղարիիբյանը և Գուսան աբեղա Ալջանյանը Քնեսեթում հանդիպել են իսրայելցի խորհրդարանականների հետ: Հանդիսավոր ընդունելությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարը Հայոց պատրիարքին է հանձնել պաշտոնական նամակ, որով Իսրայելի կառավարությունը ճանաչում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին’ որպես Երուսաղեմի Հայոց պատրիարք:
2013 թվականի հունվարի 24-ին Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովի որոշմամբ 17 կողմ ձայնով Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Պատրիարքի ընտրությունն անց է կացվել երկու փուլով: Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ երեսուներեք հոգևորական: Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության’ երեսունհինգ տարին լրացած վարդապետներն ու եպիսկոպոսները: Հունվարի 25-ին պատրիարքարանում կանոնադրական բարեփոխումների մասին ժողով է գումարվել: Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի (1990-2012) վախճանից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում