Թրամփը լքել է Սպիտակ տունը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Այսօր առավոտյան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս պահը հեռարձակել է The Huffington Post- ը:
Թրամփն ասել էր, որ նախագահի պաշտոնը մեծ պատիվ է իր համար, և որ վերջին չորս տարում նա շատ հաջողությունների է հասել:
«Ես կցանկանայի հրաժեշտ տալ: Բայց հուսով եմ, որ մենք երկար ժամանակով հրաժեշտ չենք տալիս», – լրագրողներին ասել է Թրամփը:
Նա կնոջ՝ Մելանյայի հետ միասին նստել է ուղղաթիռ՝ շարժվելով դեպի Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմական օդանավակայան, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ցանկանում է զորահանդես անցկացնել և հրաժեշտ տալ իր վարչակազմի աջակիցներին, համախոհներին և ներկայիս ու նախկին աշխատակիցներին կարմիր գորգին՝ իր նախագահության վերջին արարողության ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում