ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Լոնդոնի դիզայնի թանգարանի կողմից տրվող հեղինակավոր «Տարվա դիզայն» 2020 մրցանակը ստացել են Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանի ճարտարապետության պրոֆեսոր Ռոնալդ Ռաելը և Սան Խոսե համալսարանի դիզայնի դոցենտ Վիրջինիա Սան-Ֆրատելլոն:
artguide.com-ի հաղորդմամբ, նրանք տեղադրել են մի քանի վարդագույն ճոճանակներ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին, որտեղ պատ էր կառուցվել՝ կանխելու անօրինական միգրացիան սահմանից այն կողմ: Ճոճանակները թույլ են տալիս սահմանի երկու կողմերի երեխաներին միասին խաղալ:
Ժյուրիի կողմից այս աշխատանքը բնութագրվել է՝ «խորհրդանշականորեն կարևոր»: Նախագծի հեղինակներն այս գաղափարին եկել են 10 տարի առաջ այն բանից հետո, երբ սկսվել էր սահմանին պատի լայնամասշտաբ շինարարությունը: Նրանք հույս ունեն, որ այս ձևավորումը կօգնի մարդկանց վերագնահատել սահմանների արդյունավետությունը և խթանել երկխոսությունը, այլ ոչ թե պառակտումը. «Ակնհայտ է, որ մենք չպետք է պատեր կառուցենք, այլ կամուրջներ է պետք կառուցել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում