Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

Հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

«Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:

Շտեմարանների ստեղծման և տեսադասերի նկարահանումների նպատակը Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 10 համայնքների (Ճոճկան, Շամուտ, Չկալով, Շնող, Դսեղ, Արևածագ, Կաճաճուտ, Աքորի, Մղարթ, Օձուն) խաղերին և ուտեստներին վերաբերող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է:

Հայկական ավանդական խաղերի և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» Լոռու մարզի շտեմարանը հասանելի են առցանց հարթակում։
Ծրագիրը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում