Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները. Զարիֆ

Իրանը կվերադառնա միջուկային ծրագրով իր պարտավորվածություններին, երբ ԱՄՆ-ն չեղարկի պատժամիջոցները. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Tert.amԻրանը կարձագանքի իրանական միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ կառուցողական գործողություններին, առայժմ նրանք միայն հայտարարություններ են անում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Այն, ինչ մենք լսել ենք ԱՄՆ նոր վարչակազմից, միայն խոսքեր են: Մենք կպատասխանենք գործողություններին»,- շեշտել է իրանցի պաշտոնյան:

Զարիֆն ընդգծել է, որ արձագանք կհետևի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն «չեղարկի անօրինական միակողմանի պատժամիջոցները, որոնք հակասում են 2231 բանաձևին»:

Հունվարի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանի հետ պայմանավորվածության կհասնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում