Գվարդիոլա․ Մեզ համար կարևորագույն հաղթանակ էր
08/02/2021 10:31
![Գվարդիոլա․ Մեզ համար կարևորագույն հաղթանակ էր](https://times.am/v3/wp-content/uploads/2021/02/6a4413d505d410ded1e933f9243d9092.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 23-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ տարած 4-1 հաշվով հաղթանակը։
«Այնպես խաղացինք, ինչպես այստեղ անհրաժեշտ է խաղալ։ Հուսով եմ՝ մյուս անգամ այստեղ կհաղթենք երկրպագուների ներկայությամբ։ «Էնֆիլդը» միշտ է տպավորում, բայց երկրպագուների հետ այս խաղերն ավելի հիշվող են դառնում։
Մեզ համար սա կարևորագույն հաղթանակ էր։ Հերթական կարևոր 3 միավոր։ Բայց դեռ փետրվարն է։ Իհարկե, 5-րդ տեղից հեռավորորությունը հիմա մեծ է, ինչը նշանակում է, որ մենք մոտ ենք մյուս մրցաշրջանում ՉԼ-ում հայտնվելուն։ Արդեն վաղը կսկսենք պատրաստվել մյուս խաղին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում