Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Sputnik Արմենիա: Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
«Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասաց Ավանեսյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում։
Արձանի ապամոնտաժման լուրը հերքել է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը. նա քիչ առաջ Facebook-ում հրապարակել է Մարտունիում կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը ներկա պահին և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում