Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատակից է աշխատանքից ազատվել. «Հրապարակ»

Նմանատիպ
«Նիկոլ Փաշինյանին Ֆեյսբուքում քննադատելու պատճառով աշխատանքից ազատվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 3 բարձրաստիճան աշխատակիցներ՝ Վահե Մարտիրոսյանը, որը գլխավոր տնօրենի տեղակալն էր, Գևորգ Վիրաբյանը՝ իրավական հարցերով խորհրդատուն, և Գոռ Մարտիրոսյանը՝ ֆինանսական բաժնի տնօրենը: Տեղեկությունը նախ փորձեցինք ճշտել Գևորգ Վիրաբյանից, սակայն նա հարցին պատասխանելու փոխարեն նախ փորձեց ճշտել, թե որտեղից է մեզ տեղեկությունը: «Ձեզ ո՞վ է ասել, հիմա ինձ էլ տեղեկություն է հասել, որ Դուք ինձ գումար եք պարտք»,- ասաց նա: Խնդրեցինք հարցին պատասխանել, ասաց, որ իրեն չեն հեռացրել, շարունակում է աշխատել, սակայն մենք ԲԷՑ-ի մեր աղբյուրներից լրացուցիչ ճշտեցինք և համոզվեցինք, որ այս պահին Վիրաբյանը ԲԷՑ-ում այլևս չի աշխատում: Մեզ հաջողվեց կապ հաստատել գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Վահե Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանը հաստատեց, որ իրեն աշխատանքից ազատել են, հարցրինք՝ քննադատության համար են ազատել, և արդյոք պատրաստվում է դատական ճանապարհով վերականգնել իր ոտնահարված իրավունքները, սակայն նա ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել: Կապվեցինք նաև Գոռ Մարտիրոսյանի հետ, նա էլ ասաց, որ հանգստի մեջ է և այդ հարցը չի մեկնաբանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
ԼՐԱՀՈՍ
08:54 • 19/02
«Ժողովուրդ»․ Զրահաբաճկոններ կարելի է գնել 15 000-125 000 դրամով հայկական շուկայից, 24 500-294 000 դրամով՝ միջազգային շուկայից․ որքանով է այն ձեռք բերել ՊՆ-ն պատերազմի օրերին
08:35 • 19/02
Բայդենը մտադիր է 4 մլրդ դոլար հատկացնել COVAX ծրագրին. Reuters
youtube subscribe