0.1 C
Yerevan

Արմեն Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը. Գեղամ Մանուկյան

Նմանատիպ

Վհուկների որս Ադրբեջանում։ Բաքուն հայտնում է իրանական լրտեսներ ձերբակալելու մասին

Ադրբեջանի հատուկ ծառայությունները երկրում գործող իրանական գործակալական ցանց են...

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ...

Պուտինի սպառնալիքները Մեծ Բրիտանիային․ Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Փետրվար 22-ին, Հայրենիքի Փրկության շարժման երթի ընթացքում, հազարավոր քաղաքացիներ Բաղրամյան պողոտայով անցնելիս, կանգ առան ՀՀ Նախագահի նստավայրի առաջ։ Այդ օրը հազարավոր մեր քաղաքացիների անունից Նախագահ Սարգսյանին ներկայացրեցի մի շարք պահանջներ, հիշեցնելով, որ նա, Հայոց զույգ Կաթողիկոսները, Գիտությունների Ակադեմիայի նախագահությունը, Մայր ԲՈՒՀ-ի գիտխորհուրդը, տասնյակ գիտական հաստատություններ, մտավորականներ, բժիշկներ, սպորտսմեններ, ստեղծագործական միություններ հանդես են եկել Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Կոչ արեցինք, իբրեւ դրա վերահաստատում, Նախագահի կողմից չհաստատվեն կառավարության ու իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթերն ու օրենքները։ Այսօր Նախագահ Սարգսյանը արել է առաջին ողջունելի քայլը եւ չի վավերացրել իշխանությունների գրպանային դատարաններ ստեղծելու նպատակով ԱԺ ընդունած մի շարք օրենքներ»,- գրել է Գեղամյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները:

spot_imgspot_img