Օնիկ Գասպարյանը իր ապրած կյանքով պետականամետ մարդ է. ռազմական փորձագետ

Օնիկ Գասպարյանը իր ապրած կյանքով պետականամետ մարդ է. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ մտածել է զինվորականին հարիր սառնասրտությամբ և օբյեկտիվությամբ։ Գեներալի ուսադիրները Օնիկ Գասպարյանի մոտ փոխել են միայն կարգավիճակը, բայց ոչ հոգեվիճակը, ոչ էլ բարոյական կերպարը։ Ծով համբերության տեր Օնիկ Գասպարյանը իր վարքով, իր կերպարով օրինակ է իր զինակից, մարտական, աշխատակից և ծառայակից ընկերներին։ Օնիկ Գասպարյանի մասնագիտական հմտությունների մասին, նրա միաբանելու բացառիկ ունակության մասին կփաստեն բոլոր նրանք, ովքեր շփում, կամ առնչություն են ունեցել իր հետ։ Ասելիքս շատ է, բայց զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա․․․»

Հետևեք մեզ նաև Telegram-ում