-2.9 C
Yerevan

Վարչապետը հայտնել է, թե ինչ է լինելու մարտի 1-ին

Նմանատիպ

ԱՄՆ օդուժը խոցել է չինական «հետախուզական» աէրոստատը

Երեք օր առաջ Պենտագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը հայտարարել էր,...

Զելենսկին Մակրոնի միջոցով կապ է պահել Պուտինի հետ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր...

Թուրքական ընկերությունները գաղտնի զինել են ռուսական բանակը

Թուրքական ընկերությունները, ի հակառակ ԱՄՆ պատժամիջոցների և էքսպորտային վերահսկման,...

Հանրապետության հրապարակում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին անդրադարձ է կատարվելու ռազմական հեղաշրջման փորձին և Հանրապետության նախագահի՝ երեկ կայացրած անհասկանալի որոշմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով մարտի 1-ի հանրահավաքին քննարկվելիք խնդիրները։

«Ես ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, որևէ օրինական հենք չունի։ Սա շատ կարևոր խոսակցություն է, որպեսզի մենք արձանագրենք և հասկանանք, և այդ արձանագրումից, իհարկե, հնարավոր է նաև որոշակի հետևություններ կարվեն»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ հանրահավաքում անդրադարձ է կատարվելու նաև դատական համակարգի գործունեությանը և այս ոլորտում անելիքներին մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի խնդիրներին։ «Մենք հինա խոսում ենք Զինված ուժերի գլխավոր շտաբի անթույլատրելի քաղաքական հայտարարությունների մասին, բայց եկեք չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ գրեթե նույնպիսի անթույլատրելի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ ԲԴԽ նախագահը, և սա, կարծում եմ, նույնպես որոշակի քաղաքական գնահատականի արժանի փաստ է, որին մենք անպայման պետք է անդրադարձ ունենանք»,- շեշտեց Փաշինյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առարկություններով վերադարձրել էր ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։ Վարչապետի աշխատակազմն անհիմն էր համարել և չէր ընդունել նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կրկին հանրապետության նախագահին է ուղարկելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը։

spot_imgspot_img