-5.9 C
Yerevan

Երեկ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների. Մարուքյան. «Հրապարակ»

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

Աղետ Հայաստանի ու հայության համար․ հնարավորություններ և լուծումների տարբերակներ

Արցախի շարունակվող շրջափակումը, որքան էլ այն աղետալի լինի մեր 120.000 հայրենակիցների ու հայկական երկու պետությունների համար, կարող է բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային տարբեր հարթակներում ընթացող բանակցային գործընթացում և նպաստել Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։

«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավերով կհանդիպի նրա հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը։ Նախօրեին Մարուքյանը Փաշինյանին առաջարկում էր հանգիստ թողնել իր հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնել ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին: Միայն այդ դեպքում կստորագրեն հուշագիր, որ Փաշինյանի հրաժարականից հետո Մարուքյանը չի առաջադրի իր թեկնածությունը: Այս պայմանո՞վ է գնում հանդիպման, թե՞ հրաժարվել է իր պահանջներից։

«Երեկ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բազմաթիվ փոխզիջումների, ես գնում եմ այդ հանդիպմանը, հանդիպման ժամանակ ինչ կլինի, ձեզ կտեղեկացնեմ: Կարող եք Նիկոլ Փաշինյանին հարցնել՝ ինքը գնում է այդ հանդիպման՝ ի՞նչ անելու, թող մի հատ ինքն էլ ասի՝ ինքը գնում է միայն իր պայմաննե՞րն ասի, թե՞ պատրաստ է նաև ընդդիմության պայմանները լսի ու ընդունի»,- ուղիղ պատասխանից խուսանավեց Մարուքյանը: Թեև ԼՀԿ-ականները պնդում են, որ «զադնի չեն դնելու»՝ եթե Փաշինյանը հետ չկանչի ԳՇ պետին ազատելու հրամանը, հուշագիր չեն ստորագրի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

spot_imgspot_img