Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով
07/03/2021 12:59
Նմանատիպ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառքի է հանել Ուինսթոն Չերչիլի նկարը: Այս մասին հայտնում է ТАСС- ը՝ հղում անելով Christie’s աճուրդի տանը:
«Կուտուբիա մզկիթի աշտարակ» վերնագրով նկարը վաճառվել է 11,6 միլիոն դոլարով, որի գնորդի ինքնությունը չի բացահայտվում: Բրիտանիայի վարչապետի աշխատանքի համար սա ռեկորդային գին է:
Նախկինում այս լոտը գնահատվում էր $ 2,1 մլն 3,5 մլն դոլար:
Միևնույն ժամանակ, Ջոլիի՝ նկարը վաճառելու որոշման պատճառները չեն նշվում:
«Կուտուբիա մզկիթի աշտարակը» Չերչիլը նկարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում