Մբապպե կամ Հոլանդ. Մանչեսթեր Սիթին պատրաստվում է գերհզոր տրանսֆերի
08/03/2021 18:18
![Մբապպե կամ Հոլանդ. Մանչեսթեր Սիթին պատրաստվում է գերհզոր տրանսֆերի](https://times.am/v3/wp-content/uploads/2021/03/6cf4b21543e114c07342064a9d6f4927.jpg)
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն, «Ման. Սիթին» հետաքրքրված է 22-ամյա ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերով, բայց ակումբում հասկանում են, որ նրանք դժվար թե կարողանան բավարարել Մբապպեի աշխատավարձի պահանջները:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը շուտով աշխատանքներ է սկսելու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում