Արևիկ Գևորգյանն ու Սրբուկը հետաքրքիր նորություն ունեն

Արևիկ Գևորգյանն ու Սրբուկը հետաքրքիր նորություն ունեն

Կյանքի յուրաքանչյուր դրվագ իր երաժշտությունն ունի, ասմունքն էլ երաժշտություն է․ այս գաղափարը միավորել է դերասանուհի Արևիկ Գևորգյանին ու երգչուհի Սրբուկին, ովքեր համատեղ նոր նախագիծ ունեն, որի մասին օրեր առաջ ազդարարեցին պատրաստված տեսանյութով։ Արևիկը որպես դերասանուհի ներկայանալուց զատ համացանցում հայտնի է իր ասմունքի տեսանյութերով, որոնք լայն տարածում են գտնում։ Հենց այս մտքի շուրջ էլ համախմբվել են նա և Սրբուկը։

Tert.am Life–ը նրանց հետ զրուցել է համագործակցության, նույն բակում մեծանալու և մինչև այս միմյանց աշխատանքով հեռվից հիանալու մասին։ Բուն նախագծի մանրամասները նրանք դեռ չեն բացահայտում, սակայն խոստանում են հետաքրքիր ձևաչափով նորություն։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arevik Gevorgyan (@arevikgevorgyan___)

Արևիկը նկատեց, որ ստեղծագործություններն իր մի մասնիկն են դառնում։ «Տևական ժամանակ է, ինչ իմ մեջ ծնվել է շատ մեծ ու, ըստ իս, շատ գեղեցիկ մի գաղափար։ Երբ ես կարդում եմ, ծանոթանում եմ որևէ ստեղծագործության, և այն ինձ դուր է գալիս, սկսվում է մի հոգեվիճակ, որը ես անվանում եմ ապրումակցում: Սկսում եմ զգալ ստեղծագործության ռիթմը կամ դրա բացակայությունը, փորձում եմ հասկանալ տողերի արանքում ընկած շունչը, արդյոք այն հանգի՞ստ է, իսկ միգուցե այստեղ երաժշտություն չկա և հենց լռությո՞ւնն է տվյալ բանաստեղծությանը հատուկ երաժշտությունը: Գաղափարս կիսեցի Սրբուկի հետ, ով, հուրախություն ինձ, ոչ միայն համաձայնեց, այլև լիարժեք կիսեց իմ պատկերացումներն ու սկսվեց մի հրաշալի համագործակցություն, որտեղ երկուսս էլ հնարավորություն ունենք ազատ ստեղծագործելու»,– ասաց դերասանուհին։

Սրբուկն էլ նշեց, որ շատ է ոգևորվել այս առաջարկից․ «Ամիսներ առաջ Արևիկն ինձ զանգահարեց, ներկայացրեց իր միտքը, և ես այնպիսի էներգիա ստացա, այնպես ոգևորվեցի․․․ հասկացա՝ ինքն ինչ է ուզում, և ես ինչ կարող եմ անել։ Ձևաչափը նոր է և շատ հետաքրքիր։ Իմ ու Արևիկի նպատակը որակով և ճաշակով աշխատանք ստեղծելն է։ Մենք՝ որպես մշակույթի կրողներ, պետք է մտածենք լավ բան ստեղծելու ուղղությամբ»,– ասաց Սրբուկն ու հավելեց, որ իրենք իրար ստեղծագործական ազատություն են տվել, ինչը շատ կարևոր է։

Արևիկն իր հերթին կարևորեց միմյանց հանդեպ վստահությունը։ «Ինչպես ցանկացած բնագավառում, առավել ևս արվեստում, չափազանց կարևոր է փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ, մի ուղղությամբ նայելն ու նույն գաղափարները կիսելը։ Քանի որ հիմա բուռն ստեղծագործական ընթացքի մեջ ենք, երկուսս էլ շատ մեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող չակերտները բացել: Սա անընդհատ ալեկոծվող օվկիանոս է, որը պետք է հանդարտվի, հանդարտվելուց հետո միայն կկարողանանք լիարժեք ներկայացնել: Առայժմ միայն կարող եմ ասել, որ մենք ու նրանք, ովքեր կցանկանան հաղորդակիցը լինել մեր նախագծին, փորձելու ենք միասին ուրախանալ, հուզվել, տխրել, հիշել, հուսալ, սպասել և երազել… կամ ուղղակի ապրել. չէ՞ որ մենք մի օր խիզախել ենք ծնվել»,– ընդգծեց Արևիկը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում