Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել

Վահե Հակոբյանը կուսակցություն է ստեղծել

Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն ու թիմակիցները կուսակցություն են ստեղծել՝ «Վերածնվող Հայաստան», այդ մասին նա ասել է 5-րդ ալիքի «Հարցազրույցի» տաղավարում:

«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց շատ համակիրներ ունենք նաև ամբողջ Հայաստանում: Հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ոնց ենք գնալու երկիրը վերակառուցելու համար», – ասել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է սոցիալ-կապիտալիզմի վրա, բայց չեն բացառում նաև որևէ ուժի հետ կոնսոլիդացվելը՝ իրավիճակով է պայմանավորված:

Օրակարգային թիվ մեկ հարցը, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Սյունիքի նախկին մարզպետը հայտնել է՝ աջակցում ու միանում են բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնց օրակարգում ևս Փաշինյանի հրաժարականն է:

«Մյուս ծրագրերը մենք հանրությանը կներկայացնենք ընտրություններից առաջ: Ես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են», – նշել է Հակոբյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի հրաժարականն արագացնելու համար հանրային ճնշումը պետք է մեծանա.

«Ինչ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանն աներես ա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում