«Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել»․ Աբրահամյան

«Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել»․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանության ապօրինությունների մի տրագիկոմեդիկ դրսևորում էլ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին ոստիկանություն հրավիրելն էր, ինչպես ինքն է ձևակերպում` «ծանոթանալու» նպատակով:

Մարդու ծննդավայրը` Արցախը, Ադրբեջան հռչակողների ու դրանով հպարտացողների պաշտպանությամբ զբաղվողները աբսուրդային բնույթի հարցադրումներ են արել, որոնց հիմքում ո´չ իրավաբանություն կա, ո´չ էլ բանականություն:

Թե բա` որ կոչ լինի անկարգությունների` կմասնակցե՞ք: Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա հավաքների մասին օրենք չի չեղարկվել: Ուշացնում եք:

Իսկ հիմա ես ձեզ հարցնեմ` որ իշխանությունը ձեր տունն ու ծննդավայրը հանձնի, ինչպես Դավիթի ու հարյուր հազարից ավելի հայի դեպքում է եղել, շարունակելո՞ւ եք դատարկաբանությամբ ու թուրքերի փառաբանմամբ զբաղվել»,- գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում