Էստոնիան հայտնել է ռուս լրտեսի ձերբակալման մասին
Նմանատիպ
Էստոնիայի իշխանությունները ձերբակալել են ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցին, ով կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:
Վլադիմիր Վեյտմանը’ էստոնական ոստիկանության աշխատակիցը, ձերբակալվել է օգոստոսի 7-ին, իսկ օգոստոսի 9-ին էստոնական դատարանը նրա նկատմամբ սահմանել է 6-ամսյա կալանք:
Վեյտմանը 20 տարի աշխատել է էստոնական ոստիկանության տեխնիկական ստորաբաժանումներից մեկում և այդտեղից հեռացել է 2 տարի առաջ: Դատախազությունում նշել են, որ նա զբաղեցրել է ոչ բարձր դիրք:
Վեյտմանը նաև չի տիրապետել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնիքներին: Եթե Վեյտմանի պետական դավաճանության մեղադրանքը հաստատվի, ապա էստոնիայի օրենսդրության համաձայն նրան կդատապարտեն ցմահ ազատազրկման:
Նախորդ տարի Էստոնիանում կալանավորվել էր ոստիկանության մեկ այլ աշխատակից’ Ալեքսանդր Դրեսենը: Նա մի քանի տարվա ընթացքում գաղտնի տեղեկությունների արտահոսք է տվել: Հետաքննությունը ցույց է տվել, որ նրա կինը’ Վիկտորիան, ևս կապ է ունեցել այդ հանցագործության հետ: Դրեսենը դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը’ 6 տարվա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում