Մինչև օգոստոսի 24-ը ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի որոշակի խախտումներով

Երևանի Էրեբունի վարչական շրջանի բարձրադիր շենքերի ջրամատակարարումը մինչև օգոստոսի 24-ը կիրականացվի սահմանված գրաֆիկի որոշակի խախտումներով: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, ջրամատակարարման գրաֆիկի խախտման պատճառը Էրեբունի վարչական շրջանում մայրուղային ջրագծի վթարի վերացման հետ կապված տեխնիկական խնդիրներն են

Հետևեք մեզ նաև Telegram-ում