Մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը

Միքայելյան» վիրաբուժության կենտրոնում այսօր’ օգոստոսի 15-ին կյանքից հեռացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը։  Մահը վրա է հասել առավոտյան 10.00-ի սահմաններում։ Նրա խոսքով՝ Բաբայանի մոտ ախտորոշվել էր ներգանգուղեղային չարորակ նորագոյացություն։ «Հիվանդը կենտրոն էր դիմել օգոստոսի 5-ին, իսկ օգոստոսի 9-ին կատարվել էր վիրահատություն։ Մինչ այդ նա վիրահատություն էր տարել Գերմանիայում»,- ասաց Մելքոնյանը։

Աբրահամ Սուրենի Բաբայանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 21-ին Արարատ քաղաքում: Սովորել եւ ավարտել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի «Հաշվապահական հաշվառում» բաժինը, ստացել է հաշվապահի որակավորում, այնուհետեւ ընդունվել Գյուղակադեմիայի «Խմորում եւ գինու տեխնոլոգիա» բաժինը, ստացել ճարտարագետ-տեխնոլոգ որակավորում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Արարատի քաղառում’ բանվորից մինչեւ Արարատի քաղաքի տնօրեն, մինչեւ 1993թ.: 1993թ-ի դեկտեմբերից մինչեւ 1994թ. նշանակվել եմ ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության Այգավանի կոնյակի գործարանում որպես իրացման գծով փոխտնօրեն: 1994թ. ապրիլ ամսից պարենի եւ մթերումների նախարարի հրամանով նշանակվել է Այգավանի կոնյակի գործարանի տնօրեն’ մինչեւ 1998թ. հունիս ամիսը: 1998թ. հունիս ամսին ընտրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ: 1998թ-ի դեկտեմբեր ամսին ազատվել է պաշտոնից’ իր դիմումի համաձայն:

1999թ.-ին ստեղծել է «ՖԱ» Արաքս ՓԲԸ-ն, որի հիմնադիր նախագահն է մինչեւ օրս: 2002թ. հունիս ամսից ՀՀ Էներգետիկայի նախարարի հրամանով նշանակվել է Արարատի էլցանցի պետ: Դեկտեմբերին իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:

2004թ. նոյեմբերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- ի հրավերով նորից նշանակվել է Արարատի շրջանի Էլցանցի պետ եւ աշխատել է մինչեւ Արարատի քաղաքապետ ընտրվելը, 2007թ. հուլիսի 1-ը: Նա ամուսնացած է ունի երեք երեխա եւ երեք արու թոռնիկ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում