Ռուսաստանցիների ձեռքին ավելի քան 6,5 միլիոն միավոր զենք կա
15/08/2013 14:26
Նմանատիպ
Գրեթե 5 միլիոն ռուսաստանցիներ ունեն տարբեր զինատեսակներ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունում:
«Ոստիկանության վերահսկողության տակ Է գտնվում գրեթե 6,5 միլիոն միավոր այսպես կոչված քաղաքացիական զենք»,- հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ-ում:
Ըստ ոստիկանության տվյալների՝ զենքն օգտագործվում Է գրեթե 5 միլիոն քաղաքացիների կողմից: «Ընթացիկ տարվա սկզբից ի վեր տրվել Է մեկ միլիոնից ավելի թույլտվություն զենքի շրջանառության ոլորտում, իսկ ամբողջ 2012 թվականին՝ ավելի քան 2,2 միլիոն թույլտվություն»,- հայտնել են նախարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում