Թուրքիայի ԶՈՒ դատական հայց է ներկայացրել ռուսական Yandex-ի դեմ
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ռուսական Yandex որնողական համակարգի դեմ դատական հայց է ներկայացրել’ մեղադրելով Անկարայում եւ Ստամբուլում տեղակայված որոշ զորմասերի գտնվելու վայրերը լուսանկարելու եւ համացանցում տեղադրելու մեջ: Թուրքական կողմը մեղադրանքը հիմնավորում է այն բանով, որ Թուրքիայի օրենսդրությունն արգելում է առանց հատուկ թույլտվության տեսալուսանկարահանել ռազմական նշանակության օբյեկտները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական aHaber լրատվական կայքը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական դատախազություն ներկայացված հայցում Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պահանջում է Yandex-ի պատասխանատուներին իրավական պատասխանատվության ենթարկել: Թուրքական օրենսդրությունը ազատազրկում եւ տուգանք է նախատեսում նման օրինախախտման համար:
Yandex-ը, որը գործում է 1997 թ-ից, ներկայացուցչություններ ունի Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում եւ Թուրքիայում: Թուրքիայում Yandex-ը մեծ համբավ ունի: Այն օրական ծառայություն է մատուցում մոտ 2 մլն թուրք օգտատերերի’ մարտահրավեր նետելով Google-ին: Yandex-ի թուրքական ներկայացուցչությունում աշխատում են 50 աշխատակիցներ, իսկ Մոսկվայի կենտրոնակայանում’ 4000 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում