Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպմանը
29/04/2021 17:44

Նմանատիպ
Աշխատանքային այցով Կազանում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել էր Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Նշվում էր, որ նա կայցելի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում