Արթուր Դավթյանը չհստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հարցաքննության հրավիրվե՞լ է

Նմանատիպ
Չկա որևէ տեղեկություն, չկա որևէ հաղորդում, որ պատշաճ իրավական ընթացակարգի մեջ ներգրավված չլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գեներալ-գնդապետ Մովսես Հակբոյանի հայտարարությունների մասով մի քանի գործ էր հարուցվել, դրանց շրջանակներում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, որովհետև Հակոբյանի հայտարարություններն ուղիղ առնչություն ունեին Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այդ անձի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը իր ամբողջ ծավալով ընթանում է, իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները, և դրանց ավարտին, երբ կունենանք ամբողջականացված պատկեր, այդ ժամանակ կունենանք նաև հետապնդումներ»,-ասաց Դավթյանը։
Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կանչվե՞լ է հարցաքննության, գլխավոր դատախազն արձագանքեց․ «Ես քրեական գործի շահերին վնասող եմ համարում նույնիսկ այդ փաստը հրապարակելը։ Յուրաքանչյուր կոնկրետ անձի հարցաքննության կամ հարցաքննության բովանդակության մասով վարույթ իրականացնող մարմինն այդ պահի գործի տվյալների համադրմամբ ինքն է որոշում է՝ որքանով է դա ենթակա հրապարակման։ Այս պահին ես որոշում եմ, որ դա կվնասի քննությանը»,-ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում