Թուրքիան կանի ամեն հնարավորը աջակցելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Գյուլ
16/08/2013 12:52
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թյուրքական աշխարհի օրակարգում առկա ամենակարևոր հարցերից մեկն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլա Գյուլը Գաբալայում ընթացող Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ընթացքում:
«Մենք կանենք ամեն հնարավորը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններին»,- նշել է Գյուլը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի’ Թուրքիայի նախագահն այս անգամ ևս չի փայլել դիվանագիտական նրբակատությամբ’ որպես կարգավորման հիմք նշելով միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Ավելին, Գյուլը տեղի է տվել թյուրքական մարմաջներին’ հույս հայտնելով, որ մի օր թյուրքախոս պետությունների ղեկավարները կհավաքվեն Լեռնային Ղարաբաղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում