Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստ է հրավիրում

Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստ է հրավիրում

Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբույան էջում հայտարարություն է տարածվել. 

«Հարգելի՛ գործընկերներ,

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչև ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ:

Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի:

Հարգանքով՝
Վազգեն Մանուկյան

13.05.2021 թ.»

Հետևեք մեզ նաև Telegram-ում