Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին

Նմանատիպ
Պաշտոնական Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը համոզել Հայաստանին «հրաժարվել ռևանշիզմից և Ադրբեջանի հանդեպ ատելությունից»: Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը:
«Մենք ակնկալում ենք, որ միջազգային ակտորները նույնպես ձեռնպահ կմնան ցանկացած գործողությունից, որը կարող է խարխլել տարածաշրջանում խաղաղության և հաշտության հաստատման փխրուն գործընթացը», – ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ունեցած ելույթի ժամանակ:
Բայրամովը հայտնել է Բաքվի ամուր հավատն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հարցում, շեշտել ադրբեջանական կողմի պատրաստակամությունը` միջազգային հանրության հետ այս ուղղությամբ աշխատելու համար:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Հայաստանին մեղադրել է Արցախի վերաբերյալ հայտարարության կետերը խախտելու, ինչպես նաև «ականապատ դաշտերի քարտեզները չհանձնելու մեջ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում