ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերով
28/05/2021 10:50

Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով։ Գրում է Panorama.am-ը:
«Մտահոգված եմ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին կրկնվող հաղորդագրություններով: Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և վստահության միջոցներ ներդնել՝ երկխոսության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար»,- թվիթերում գրել է Անն Լինդեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում