Միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ բացառված է․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Նմանատիպ
Մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին, ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տալ։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինքը դե՞մ է դրան, Սարգսյանն արձագանքել է՝ 100 տոկոս։ «Որ պետք է տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը։ Մենք պարտակա՞ն ենք, պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ․ ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,– ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Դիտարկմանը՝ գուցե պայմանավորվածություն կա ՌԴ-ի, Թուրքիայի հետ, Սարգսյանն արձագանքել է․
«Ես այդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, և եթե մենք սրանց ճանապարհենք, ես ձեզ վստահեցնում եմ՝ որևէ իշխանություն չի մտածի ինչ-որ միջանցքի մասին։ Միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Միջանցքի վտանգն ի՞նչ է՝ հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու․ մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ սա այս մեկի վերահսկողության տակ ենք տալիս․ բացառված է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում