Բարեկամներն ու հարազատները նրանց խեթ-խեթ են նայում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնալու համար. «Փաստ»
Կարդացեք նաև
«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, դարձյալ հանդիպումներ կկազմակերպի, որպեսզի հակաքարոզչության հերթական դոզան բաց թողնի: Իսկ երկուշաբթի կսկսվի պաշտոնական քարոզչությունը: Ինչպես նշում են փորձագետները, քանի որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, երկիրը հասցրել է անդունդի եզրին, մշտապես խաբել է, հիմա ասելիք չունի, ուստի նորից «նախկինների» թեզերն է առաջ քաշելու և թիրախավորի ընդդիմությանը: Երեկվա օրն էլ բացառություն չէր: Փաշինյանի ու իր թիմակիցների վերջին օրերի ու մասնավորաբար երեկվա ջղաձգումները վկայում են նրանց խորացող տագնապների մասին, այն աստիճան, որ մարդը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի նկարն է իր հետ ման տալիս:
Դրան գումարած, իրենց սովորության համաձայն, Փաշինյանն ու մյուս «քայլողները» միայն ատելություն ու թշնամանք են տարածում և քարոզում: Փաստացի միակ բանը, որ ստացվում է իրենց մոտ: «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Փաշինյանը հանձնարարել է այնպես անել, որ իր հանդիպումներին հանկարծ «Քոչարյանի հետ հանդիպումներին գնացողներից» քիչ մարդ չլինի: Դրա համար այս օրերին պատասխանատուները ոտքուձեռք ընկած փորձում են մարդ «հավաքագրել»՝ հանդիպման բերելու համար, ինչպես անցած շաբաթ-կիրակի օրերին էին արել: Դարձյալ շատ ուժեղացված են լինելու անվտանգության միջոցառումները: Հրահանգվել է նաև ամեն ինչ անել, որ «կողքից» մարդիկ չլինեն իր հավաքներին ու անհարմար հարցեր չտան հանկարծ, կամ վիրավորանքներ չհնչեն իր հասցեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում