«Սևան » հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին տանելու վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում
Նմանատիպ
«Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում, ինչի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամաքնների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գգլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը, այդ թվում՝ դրանց Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վ. Գաբրիելյանի հնարավոր առնչությունը»,– գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում