ԱՄՆ-ը մտադիր չէ հանդիպում կազմակերպել Իրանի նոր նախագահի հետ
22/06/2021 18:03

Նմանատիպ
ԱՄՆ-ը ոչ մի ծրագիր չունի Իրանի նախագահի հետ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Մեր միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, առաջնորդների մակարդակով հանդիպման ոչ մի ծրագիր չկա: Այդ պատճառով պարզ չէ, արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ բան փոխվել է:
Նախագահը կարծում է, որ Իրանում որոշում կայացնում է հոգևոր առաջնորդը: Այդպես էր ընտրություններից առաջ, այժմ, և, հավանաբար, կլինի նաև հետագայում»,- ասել է Փսակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում