Ռուսական նավերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական ավիակիրի ուղղությամբ

Ռուսական նավերը նախազգուշական կրակ են բացել բրիտանական ավիակիրի ուղղությամբ

Սևծովյան նավատորմը, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության հետ միասին, Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում կանխել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի Defender-ի ավիակիրի կողմից Ռուսաստանի պետական սահմանի խախտումը: Սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ Սու-24 Մ ռմբակոծիչը նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է ՌԴ ՊՆ-ն: Գրում է Panorama.am-ը:

«Այս տարվա հունիսի 23-ին՝ ժամը 11:52-ին, Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում գործող բրիտանական նավատորմի Defender ավիակիրը հատել է Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը և Ֆիոլենտ հրվանդանի մոտակայքում 3 կմ մտել ծովային տարածք»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Բրիտանական ավիակիրը նախազգուշացում է ստացել Ռուսաստանի պետական սահմանի խախտման դեպքում զենքի կիրառման մասին, բայց դրան չի արձագանքել:

«Ժամը 12: 06-ին և 12:08-ին սահմանային պարեկային նավը նախազգուշական կրակ է արձակել: Ժամը 12:19-ին Սու-24 Մ ինքնաթիռը նախազգուշական ռմբակոծություն է իրականացրել (4 OFAB-250) Defender ավիակիրի ուղղությամբ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Ինչպես պարզաբանել են Պաշտպանության նախարարությունից, ժամը 12.23-ին, Սևծովյան նավատորմի և ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության համատեղ գործողությունների շնորհիվ, Defender ավիակիրը դուրս է եկել Ռուսաստանի Դաշնության ծովի սահմաններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում